06.10.2022թ., Հինգշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Գորիսի պետական քոլեջը նախապատրաստվում է 2020-2021 ուստարվա ընդունելության

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը (նախկին մանկավարժական ուսումնարան) նախապատրաստվում է 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության՝ առկա (ստացիոնար) ուսուցմամբ:

Ստորև ներկայացված են Գորիսի պետական քոլեջում ներդրված (ըստ ԿԳՄՍ-ի կողմից տրված տվյալ մասնագիտություններով կրթություն իրականացնելու թույլտվության՝ լիցենզիաների) բոլոր մասնագիտությունները՝ ըստ կրթության հիմքերի, ուսման տևողության, ուսման վճարի չափերի: Ընդունելությունը կմեկնարկի և 2020-2021 ուսումնական տարում իրականացվող մասնագիտությունների վերջնական ցանկը կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության կողմից մասնագիտությունների և վճարովի/անվճար տեղերի հստակեցումից ու սահմանված կարգով ընդունելության պաշտոնական մեկնարկից հետո (մոտավոր ժամկետները՝ 2020 թվականի հուլիսի 6-ից հետո):

Գորիսի պետական քոլեջում ներդրված են հետևյալ մասնագիտությունները.

9-ԱՄՅԱ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ

1. ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

  • որակավորումը՝ համակարգչային տեխնիկ-ծրագրավորող
  • ուսման տևողությունը՝ 4 տարի 
  • անվճար

2. ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

  • որակավորումը՝ դեղագործ 
  • ուսման տևողությունը՝ 3 տարի
  • անվճար, վճարովի (ուսման վճարի չափը՝ 150.000 դրամ)

3. ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԳՈՐԾ

  • որակավորումը՝ մանկաբարձ
  • ուսման տևողությունը՝ 4 տարի
  • անվճար, վճարովի (ուսման վճարի չափը՝ 150.000 դրամ)

4. ՔՈՒՅՐԱԿԱՆ ԳՈՐԾ

  • որակավորումը՝ բուժքույր/բուժեղբայր
  • ուսման տևողությունը՝ 4 տարի
  • անվճար, վճարովի (ուսման վճարի չափը՝ 150.000 դրամ)

5. ԿԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

  • որակավորումը՝ դերձակ 
  • ուսման տևողությունը՝ 3 տարի
  • անվճար

6. ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

  • որակավորումը՝ փորագրող՝ քարե գեղարվեստական իրերի
  • ուսման տևողությունը՝ 3 տարի
  • անվճար

7. ԱՏԱՂՁԱԳՈՐԾԱԿԱՆ, ՄԱՆՐԱՀԱՏԱԿԱԳՈՐԾԱԿԱՆ, ԱՊԱԿԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

  • որակավորումը՝ հյուսն
  • ուսման տևողությունը՝ 3 տարի
  • անվճար

8. ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ  

  • որակավորումը՝ դարբին
  • ուսման տևողությունը՝ 3 տարի
  • անվճար

 

12-ԱՄՅԱ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ

1. ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

  • որակավորումը՝ համակարգչային տեխնիկ-ծրագրավորող
  • ուսման տևողությունը՝ 3 տարի
  • անվճար, վճարովի (ուսման վճարի չափը՝ 120.000 դրամ)

2. ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ

  • որակավորումը՝ համակարգիչների օպերատոր,
  • ուսման տևողությունը՝ 1 տարի,
  • անվճար, վճարովի (ուսման վճարի չափը՝ 100.000 դրամ)

3. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

  • որակավորումը՝ դաստիարակ՝ նախադպրոցական կրթության 
  • ուսման տևողությունը՝ 2 տարի
  • անվճար, վճարովի (ուսման վճարի չափը՝ 150.000 դրամ)

4. ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

  • որակավորումը՝ դեղագործ 
  • ուսման տևողությունը՝ 2 տարի
  • վճարովի (ուսման վճարի չափը՝ 150.000 դրամ)

5. ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԳՈՐԾ

  • Որակավորումը՝ մանկաբարձ
  • ուսման տևողությունը՝ 3 տարի
  • վճարովի (ուսման վճարի չափը՝ 150.000 դրամ)

6. ՔՈՒՅՐԱԿԱՆ ԳՈՐԾ

  • որակավորումը՝ բուժքույր/բուժեղբայր
  • ուսման տևողությունը՝ 3 տարի
  • վճարովի (ուսման վճարի չափը՝ 150.000 դրամ)

7. ՎԱՐՍԱՎԻՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ ԵՎ ԶԱՐԴԱՅԻՆ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄ

  • որակավորումը՝ վարսահարդար
  • ուսման տևողությունը՝ 1 տարի
  • անվճար, վճարովի (ուսման վճարի չափը՝ 100.000 դրամ)

8. ՎԱՐՍԱՎԻՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ ԵՎ ԶԱՐԴԱՅԻՆ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄ

  • որակավորումը՝ դիմահարդար
  • ուսման տևողությունը՝ 1 տարի
  • անվճար, վճարովի (ուսման վճարի չափը՝ 150.000 դրամ)

9. ՎԱՐՍԱՎԻՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ ԵՎ ԶԱՐԴԱՅԻՆ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄ

  • որակավորումը՝ մատնահարդար
  • ուսման տևողությունը՝ 1 տարի
  • անվճար, վճարովի (ուսման վճարի չափը՝ 150.000 դրամ)

10. ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾ

  • որակավորումը՝ խոհարար
  • ուսման տևողությունը՝ 1 տարի
  • անվճար, վճարովի (ուսման վճարի չափը՝ 100.000 դրամ)

11. ԴԻԶԱՅՆ 

  • որակավորումը՝ դիզայներ,
  • ուսման տևողությունը՝ 4 տարի,
  • անվճար, վճարովի (ուսման վճարի չափը՝ 150.000 դրամ)

12. ԳՈՐԳԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺԱՆՅԱԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

  • որակավորումը՝ դիզայներ,
  • ուսման տևողությունը՝ 1 տարի,
  • անվճար, վճարովի (ուսման վճարի չափը՝ 100.000 դրամ)

13. ՀԱՑԱԹԽՄԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

  • որակավորումը՝ դիզայներ,
  • ուսման տևողությունը՝ 1 տարի,
  • անվճար, վճարովի (ուսման վճարի չափը՝ 100.000 դրամ)

 

Ընդունելության կարգին առնչվող հարցերի դեպքում կարող եք գրել մեզ.

 
 

ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ ԱՅՍՏԵՂ

ԵՆԹԱԽՈՒՄԲ: ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (15.04.2020)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 1659 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Ավարտվեց Գորիսի պետական քոլեջի «Համակարգիչների շահագործում» մասնագիտության պրակտիկան
Ավարտվեց Գորիսի պետական քոլեջի «Համակարգիչների շահագործում» մասնագիտության պրակտիկան

Ստեղծագործական շարադրությունների մրցույթ
Ստեղծագործական շարադրությունների մրցույթ

Գորիսի պետական քոլեջում մեկնարկել են պետական ատեստավորման ամփոփիչ քննությունները
Գորիսի պետական քոլեջում մեկնարկել են պետական ատեստավորման ամփոփիչ քննությունները

Բաց դաս-միջոցառում՝ «Մեր բնօրրանը» թեմայով
Բաց դաս-միջոցառում՝ «Մեր բնօրրանը» թեմայով

Ամբիոնների և մեթոդմիավորումների հեռավար նիստեր` Գորիսի պետական քոլեջում
Ամբիոնների և մեթոդմիավորումների հեռավար նիստեր` Գորիսի պետական քոլեջում

Գորիսի պետական քոլեջում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման յոթերորդ շաբաթի ամփոփում
Գորիսի պետական քոլեջում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման յոթերորդ շաբաթի ամփոփում