06.10.2022թ., Հինգշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ

Գորիսի պետական քոլեջի նորաստեղծ ուսումնամեթոդական խորհուրդը երկրորդ նիստն է գումարել

Ապրիլ ամսվա սկզբին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանի առաջարկությամբ Գորիսի պետական քոլեջում ստեղծվել է ուսումնամեթոդական խորհուրդ, որի կազմի մեջ ընդգրկվել են ուսումնական գծով փոխտնօրենը՝ որպես խորհրդի նախագահ, մեթոդմիավորումների նախագահները, ամբիոնների վարիչները, մասնագիտությունների պատասխանատուները (կուրսղեկները) և պրակտիկայի վարիչը՝ որպես անդամներ: 

Քննարկման փուլում է քոլեջի ուսանողական խորհրդից ուսումնամեթոդական խորհրդում անդամ ունենալու հարցը, ինչի համար ՈւԽ կանոնադրության մեջ նախատեսվում են համապատասխան փոփոխություններ: Խորհրդում ուսանողների կողմից ներկայացուցիչ ունենալը նրանց հնարավորություն կտա մասնակցել ուսանողների հետ կապված հարցերի քննարկմանը, որոշումների ընդունմանը, հանդես գալ առաջարկություններով ու ներկայացնել քոլեջի ուսանողների առաջարկությունները:

Ուսումնամեթոդական խորհուրդի կանոնակարգը մշակման փուլում է: Այն վերջնական տեսքի բերվելուց ու ստորաբաժանումներում քննարկվելուց հետո կներկայացվի քոլեջի կառավարման խորհրդի հաստատմանը:

Ուսումնամեթոդական խորհրդի առաջին նիստը առցանց եղանակով տեղի է ունեցել ապրիլ ամսվա սկզբին, որի ընթացքում քննարկվել են հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման հետ կապված մի շարք հարցեր: Ապրիլի 18-ին առցանց եղանակով տեղի է ունեցել խորհրդի երկրորդ նիստը, որի ընթացքում քննարկվել և ամփոփվել են հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման նախորդ հինգ շաբաթների ընթաքում իրականացված աշխատանքները, դասալսումները, ուսանողների մասնակցությունը, առարկաների/մոդուլների օրացուցային-թեմատիկ պլանները, 2019-2020 ուսումնական տարվա ավարտական քննությունների ու պետական ամփոփիչ ատեստավորման հարցաշարերը և մի շարք ընթացիկ այլ հարցեր:

Ուսումնամեթոդական խորհրդի անհրաժեշտությունն այս օրերին հատկապես զգալի էր, քանի որ հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման ընթացքում պարբերաբար և իրականացվող աշխատանքների հետ հընթացս քննարկումների, որոշումների ընդունման, արդեն ուժի մեջ մտած որոշումներում փոփոխությունների անհրաժեշտություն էր առաջանում՝ հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման ընթացքում պատշաճ որակ, դասախոսների, վարպետների ու ուսանողների մասնակցություն ապահովելու նպատակով:
 

ԵՆԹԱԽՈՒՄԲ: Այլ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (22.04.2020)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 1052 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Հասարակության մեջ բոլորս հավասար իրավունքներ ունենք
Հասարակության մեջ բոլորս հավասար իրավունքներ ունենք

Գորիսի պետական քոլեջում մեկնարկել են պետական ատեստավորման ամփոփիչ քննությունները
Գորիսի պետական քոլեջում մեկնարկել են պետական ատեստավորման ամփոփիչ քննությունները

ԱՐՇԱՎ 2011թ.
ԱՐՇԱՎ 2011թ.

«Հյուսն» որակավորմամբ ուսանողների պրակտիկան փայտամշակման և կահույքի պատրաստման արհեստանոցում
«Հյուսն» որակավորմամբ ուսանողների պրակտիկան փայտամշակման և կահույքի պատրաստման արհեստանոցում

Ուսանողներին ներկայացվեցին Գորիսի պետական քոլեջում գործող կանոնակարգերը
Ուսանողներին ներկայացվեցին Գորիսի պետական քոլեջում գործող կանոնակարգերը

Գորիսի պետական քոլեջում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման ութերորդ շաբաթի ամփոփում
Գորիսի պետական քոլեջում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման ութերորդ շաբաթի ամփոփում