01.10.2022թ., Շաբաթ
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ

Տեղի է ունեցել Գորիսի պետական քոլեջի ուսումնամեթոդական խորհրդի հերթական նիստը. քննարկվել են 2019-2020 ուստարին ամփոփելու մասին հարցեր

Ապրիլի 28-ին տեղի է ունեցել Գորիսի պետական քոլեջի ուսումնամեթոդական խորհրդի հերթական հեռավար նիստը, որին մասնակցել են խորհրդի 14 անդամներից 9-ը: Նիստին առայժմ չի մասնակցում ուսանողների ներկայացուցիչը, քանի որ ուսանողական խորհրդի կանոնադրության մեջ անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել՝ նրանց մասնակցության կարգը սահմանելու համար:

Նիստի ընթացքում քննարկվել է 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի և ամբողջ ուստարվա ամփոփման հարցը: Հիմք ընդունելով նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար ուսումնական տարին ամփոփելու, ավարտական և պետական ամփոփիչ քննություններ չանցկացնելու ԿԳՄՍ նախարարի հայտարարությունը, որոշում է կայացվել կիսամյակն ու ուսումնական տարին ամփոփել հեռավար տարբերակով՝ ուսուցման ամփոփման եղանակով, թույլ տալով դասախոսներին և վարպետներին ակադեմիական ազատության շրջանակում ինքնուրույն որոշել ամփոփման տարբերակը, մեթոդաբանությունը՝ հիմք ընդունելով նաև 2019-2020 ուստարվա կիսամյակներում ուսանողի առաջադիմությունը:

Հայոց լեզու և գրականություն, Մաթեմատիկա, Հայոց պատմություն առարկաների ավարտական քննությունների ամփոփման համար հիմք կհանդիսանան նախորդ կիսամյակների ամփոփիչ գնահատականները և 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանողների ուսումնառության ընթացքում տվյալ առարկաներից ստացած գնահատականները:

Պետական ամփոփիչ ատեստավորման քննությունները կամփոփվեն՝ համալիր քննությունների դեպքում այդ քննության մեջ մտնող առարկաների, մոդուլների միջին թվաբանականով, որը կփոխանցվի այդ առարկայի քննական տեղեկագրի (արձանագրության) մեջ: Ոչ համալիր քննությունների դեպքում տվյալ առարկայի, մոդուլի ամփոփիչ գնահատականը կփոխանցվի այդ առարկայի քննական տեղեկագրի (արձանագրության) մեջ: Եթե այդ առարկան, մոդուլն անցել են մի քանի կիսամյակ, ապա կհաշվարկվի կիսամյակների ընթացքում ուսանողների կողմից ստացած գնահատականների միջին թվաբանականը, որը կփոխանցվի այդ առարկայի քննական տեղեկագրի (արձանագրության) մեջ:

Առաջիկայում քոլեջի կայքում կհրապարակվեն ըստ մասնագիտությունների կիսամյակն ամփոփելու ժամանակահատվածները (վերջին շաբաթները), որոնց ընթացքում դասախոսներն ու վարպետները պետք է իրականացնեն ամփոփում և գնահատականները փոխանցեն էլեկտրոնային տեղեկագրերի մեջ:
 

ԵՆԹԱԽՈՒՄԲ: Այլ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (02.05.2020)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 884 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Գծանկարների, լուսանկարների և ձեռքի աշխատանքների մրցույթ՝ Գորիսի պետական քոլեջում
Գծանկարների, լուսանկարների և ձեռքի աշխատանքների մրցույթ՝ Գորիսի պետական քոլեջում

Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը
Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը

Գորիսի պետական քոլեջում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման հինգերորդ շաբաթի ամփոփում
Գորիսի պետական քոլեջում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման հինգերորդ շաբաթի ամփոփում

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մատնահարդարների «Հատուկ նկարչություն» և «Զարդարվեստ, էսքիզ» առարկաներից հեռավար կրթության ընթացքում իրականացված աշխատանքները
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մատնահարդարների «Հատուկ նկարչություն» և «Զարդարվեստ, էսքիզ» առարկաներից հեռավար կրթության ընթացքում իրականացված աշխատանքները

Գորիսի պետական քոլեջում տնօրենի ընտրություն էր. «Սյունյաց երկիր»
Գորիսի պետական քոլեջում տնօրենի ընտրություն էր. «Սյունյաց երկիր»

Ժամանակն է մեկընդմիշտ Հայերեն ANSI-ից անցնել Յունիքոդի
Ժամանակն է մեկընդմիշտ Հայերեն ANSI-ից անցնել Յունիքոդի