01.10.2022թ., Շաբաթ
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ

Շնորհակալություն հեռավար ուսուցման ընթացքում իրենց աշխատանքը պատշաճ կերպով իրականացրած բոլոր դասախոսներին, վարպետներին, ինչպես նաև ուսանողներին

Հարգելի՛ ուսանողներ, դասախոսներ, վարպետներ, 
Կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Գորիսի պետական քոլեջում, սկսած մարտի 16-ից ուսուցումն իրականացվել է հեռավար ու առցանց (էլեկտրոնային) եղանակով:

Հեռավար ու առցանց ուսուցման տասներկու շաբաթներն արդեն ավարտվել են: Ավարտվել է նաև 2019-2020 ուսումնական տարին:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս տասներկու շաբաթների ընթացքում իրենց աշխատանքը պատշաճ կերպով իրականացրած բոլոր դասախոսներին ու վարպետներին միասին և յուրաքանչյուրին՝ առանձին: Ձեր անգնահատելի ջանքերը, նվիրվածությունը, ձեր հայրենասիրությունը և այն ջերմությունը, որ ամեն օր փոխանցել եք ուսանողներին պատասխանատու  և պատվաբեր առաքելություն է։ Ակնհայտ էր, թե որքան համակարգված ու արդյունավետ եք կիրառել կրթական նոր գործիքները և նվազեցրել համաճարակի բացասական ազդեցությունը կրթական գործընթացների վրա՝ ծառայելով ուսուցանելու նպատակին։

Հարգելի՛ ուսանողներ, հեռավար ուսուցման տասներկու շաբաթների ընթացքում համոզված եմ, որ ձեռք եք բերել գիտելիքների, հմտությունների և կարողությունների մի մեծ պաշար, որը կօգնի ձեզ նաև ուսուցման հետագա տարիների ընթացքում, և ձեռք կբերեք մասնագիտական այնպիսի որակներ, որոնք կօգնեն ձեզ մրցունակ լինել ժամանակակից աշխարհում: 

Բոլորս միասին կարողացանք այս մեծ աշխատանքն իրականացնել ու արդեն ավարտել ենք: 

Կրկին շնորհակալ եմ կրթության հանդեպ ունեցած անսահման սիրո, նվիրվածության, անգնահատելի ջանքերի համար: Եվ հիշե՛ք՝ կյանքում ամենամեծ արժեքը մարդն է, ամենահզոր զենքը՝ կրթությունը:

Սերգեյ Ավանեսյան

Գորիսի պետական քոլեջի ուսումնական գծով փոխտնօրեն

ԵՆԹԱԽՈՒՄԲ: Այլ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (18.06.2020)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 825 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ հանրային քննարկում
Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ հանրային քննարկում

20-րդ դարի երկրորդ կեսի  հայ արձակի նահապետը
20-րդ դարի երկրորդ կեսի հայ արձակի նահապետը

Գորիսի պետական քոլեջում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման ութերորդ շաբաթի ամփոփում
Գորիսի պետական քոլեջում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման ութերորդ շաբաթի ամփոփում

«Հյուսն» որակավորմամբ ուսանողների պրակտիկան փայտամշակման և կահույքի պատրաստման արհեստանոցում
«Հյուսն» որակավորմամբ ուսանողների պրակտիկան փայտամշակման և կահույքի պատրաստման արհեստանոցում

Ապրիլի 27-ին, հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է (տեսանյութ)
Ապրիլի 27-ին, հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է (տեսանյութ)

Գորիսի պետական քոլեջի 2019-2020 ուստարվա շրջանավարտներին տրամադրվեցին դիպլոմները՝ պահպանելով սանիտարահիգիենիկ պայմանները և սոցիալական հեռավորությունը
Գորիսի պետական քոլեջի 2019-2020 ուստարվա շրջանավարտներին տրամադրվեցին դիպլոմները՝ պահպանելով սանիտարահիգիենիկ պայմանները և սոցիալական հեռավորությունը