06.10.2022թ., Հինգշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ

Ինչպես է իրականացվելու դասապրոցեսը Գորիսի պետական քոլեջում

Հարգելի դասախոսներ, վարպետներ, ուսանողներ,
Տեղեկացնում ենք ձեզ, որ ուսումնական գործընթացը առկա ուսուցմամբ մեկնարկում է 1-ին կուրսի ուսանողների համար սեպտեմբերի 14-ից (2020 թվականին ընդունված ուսանողներ), իսկ բարձր կուրսերի ուսանողների համար` սեպտեմբերի 15-ից:

 

1-ին կուրսի ուսանողները սեպտեմբերի 14-ին քոլեջ են ներկայանալու ժամը 09:00-ին՝ դիմակներով կամ դիմավահաններով, ջերմաչափվելուց հետո կուրսղեկների ուղեկցությամբ զբաղեցնելու են իրենց լսարանները: Ըստ կուրսերի լսարանների համարները կարող եք տեսնել այստեղ:

 

Գորիսի պետական քոլեջում 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակն իրականացվելու է հիբրիդային (և՛ առկա, և՛ հեռավար) տարբերակով՝ հետևյալ եղանակով.

  • Առաջին կուրսի ուսանողները քոլեջ են հաճախելու առաջին շաբաթն ամբողջությամբ:
  • Առաջին կուրսի ուսանողները երկրորդ շաբաթից, իսկ բարձր կուրսի ուսանողներն առաջին շաբաթից հաճախելու են քոլեջ շաբաթական 3 օր, մյուս օրերին ուսուցումը կազմակերպվելու է հեռավար ձևով: 

 

Առկա ուսուցման դեպքում յուրաքանչյուր առարկայի (մոդուլի) դասավանդման համար սահմանվում է 45 րոպե տևողություն` 5 րոպե դասամիջոցներով։

 

Հիբրիդային ուսուցման ժամանակացույցով սահմանված առկա ուսուցման օրերին դասերը մեկնարկելու են ժամը՝ 09:30-ին, սակայն 08:30-09:00-ին անհրաժեշտ է լինել քոլեջում՝ ջերմաչափվելու և գրանցամատյանում գրանցվելու համար:

 

Հիբրիդային ուսուցման ժամանակացույցով սահմանված հեռավար ուսուցման օրերին դասերն իրականացվելու են հաստատված դասացուցակներին համապատասխան: 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի դասացուցակներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Հիբրիդային ուսուցման ժամանակացույցը յուրաքանչյուր շաբաթվա ավարտին եկող շաբաթվա համար հրապարակվելու է քոլեջի պաշտոնական էջերում։ Ժամանակացույցը գործելու է 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի համար (երկրորդ կիսամյակի համար կտրամադրվեն լրացուցիչ ցուցումներ):

 

Քոլեջում գտնվելու ողջ ժամանակահատվածում աշխատողներն ու ուսանողները պարտադիր պետք է կրեն դիմակ: Մուտքի մոտ կատարվելու է պարտադիր ջերմաչափում, որի արդյունքները գրանցվելու են համապատասխան գրանցամատյանում: 37 և ավելի բարձր ջերմություն ունենալու դեպքում արգելվելու է մուտքը քոլեջ: Դասամիջոցներին ուսանողներին չի թույլատրվում առանց անհրաժեշտության դուրս գալ լսարաններից:

 

2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի համար հիբրիդային ուսուցման ժամանակացույցը` ստորև.

1-ԻՆ ՇԱԲԱԹ

3-ՐԴ ՇԱԲԱԹ

1․

Երկուշաբթի

Առկա

1․

Երկուշաբթի

Հեռավար

2.

Երեքշաբթի

Առկա

2.

Երեքշաբթի

Հեռավար

3.

Չորեքշաբթի

Առկա

3.

Չորեքշաբթի

Առկա

4.

Հինգշաբթի

Հեռավար

4.

Հինգշաբթի

Առկա

5.

Ուրբաթ

Հեռավար

5.

Ուրբաթ

Առկա

2-ՐԴ ՇԱԲԱԹ

4-ՐԴ ՇԱԲԱԹ

1․

Երկուշաբթի

Հեռավար

1․

Երկուշաբթի

Առկա

2.

Երեքշաբթի

Առկա

2.

Երեքշաբթի

Հեռավար

3.

Չորեքշաբթի

Առկա

3.

Չորեքշաբթի

Առկա

4.

Հինգշաբթի

Առկա

4.

Հինգշաբթի

Հեռավար

5.

Ուրբաթ

Հեռավար

5.

Ուրբաթ

Առկա

 

Առկա ուսուցման դեպքում դասերն իրականացվելու են հետևյալ ժամային գրաֆիկով.

ԺԱՄԱՏԱԽՏԱԿ

1․

9:30 10:15

2.

10:20 11:05

3.

11:10 11:55

4.

12:00 – 12:45

 

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում ուսումնական հաստատություններում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույցին կարող եք ծանոթանալ այստեղ:

ԵՆԹԱԽՈՒՄԲ: Այլ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (11.09.2020)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 872 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Այսօր հայոց փառապանծ բանակի օրն է. շնորհավորում ենք
Այսօր հայոց փառապանծ բանակի օրն է. շնորհավորում ենք

ԴԻՄՈՐԴԻՆ. Գորիսի պետական քոլեջի 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունն իրականացվելու է էլեկտրոնային (առցանց) եղանակով
ԴԻՄՈՐԴԻՆ. Գորիսի պետական քոլեջի 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունն իրականացվելու է էլեկտրոնային (առցանց) եղանակով

Գորիսի պետական քոլեջում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման իններորդ շաբաթի ամփոփում
Գորիսի պետական քոլեջում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման իններորդ շաբաթի ամփոփում

Քոլեջի դասախոսների մասնագիտական կողնմորոշման ուղղությունը այս  անգամ դեպի Շինուհայր, Խոտ և Հարժիս գյուղական համայնքների դպրոցներն էր
Քոլեջի դասախոսների մասնագիտական կողնմորոշման ուղղությունը այս  անգամ դեպի Շինուհայր, Խոտ և Հարժիս գյուղական համայնքների դպրոցներն էր

Այսօր քոլեջի դասախոսներն այցելեցին Գորիս քաղաքի դպրոցներ
Այսօր քոլեջի դասախոսներն այցելեցին Գորիս քաղաքի դպրոցներ

Գորիսի պետական քոլեջում մեկնարկել են պետական ատեստավորման ամփոփիչ քննությունները
Գորիսի պետական քոլեջում մեկնարկել են պետական ատեստավորման ամփոփիչ քննությունները