01.10.2022թ., Շաբաթ
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ

Կարեն Լազարյան. «Եթե ես ու իմ նմանները չգնանք ճակատ, ապա ուրիշ ովքե՞ր պիտի գնան»

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հանրապետությունում հայտարարված  համընդհանուր զորահավաքի շրջանակներում ՀՀ զինված ուժեր զորակոչվեց նաեւ Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիս համայնքի ավագանու անդամ Կարեն Լազարյանը:

Գորիսի զորամասի տարածքում, որտեղ հավաքվում էին զորակոչվածները, Կարեն Լազարյանին ողջերթի խոսք հղեցին ԵԿՄ Սյունիքի խորհրդի նախագահ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, գնդապետ Արմեն Թումանյանը, Վարուժան Ալեքսանյանը, ուրիշներ:

Հիմնական տեղաբաշխման վայր մեկնելուց առաջ Կարեն Լազարյանը մասնավորապես ասաց. «Շարունակվող Արցախյան գոյամարտի այս փուլի պատասխանատուն մեր սերունդն է, մենք պետք է պաշտպանենք հայոց անկախությունն ու ազատությունը, հայոց արժանապատվությունը:

Եվ մենք դա անելու ենք անմնացորդ նվիրումով ու անպայման հաղթելու ենք…

Մի քիչ հապճեպ ստացվեց ինձ կանչելն ու տանելը, ուստի եւ չկարողացա պատշաճ ձեւով հրաժեշտ տալ քոլեջի դասախոսական եւ ուսանողական կոլեկտիվներին: Հիմա եմ նրանց խոսք, ավելի ճիշտ՝ խնդրանք ուղղում՝ պատերազմի եւ համաճարակի մեր օրերում առավելագույնն արեք, որպեսզի քոլեջի առօրյան եւ հատկապես դասապրոցեսը չխաթարվի, դրանով դուք ձեր բաժին ավանդը կբերեք մեր հաղթանակի գործում:

Իսկ ես գնում եմ պարտքի գիտակցումով: Հիմա մեր տեղը ճակատում է, կաբինետներից, տաքուկ անկյուններից հայրենասիրություն քարոզելն այլեւս ամոթ է, առավել ամոթ է զորակոչից խուսափելը եւ թամաշավորի կեցվածք ընդունելը:

Մինչեւ նոր հանդիպում…»:



ԱՂԲՅՈՒՐԸ: https://syuniacyerkir.am/
ԵՆԹԱԽՈՒՄԲ: Այլ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (28.09.2020)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 624 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
ԳՊՔ-ում հունիսի 8-ին տեղի կունենա  «Վերջին զանգ» միջոցառումը
ԳՊՔ-ում հունիսի 8-ին տեղի կունենա «Վերջին զանգ» միջոցառումը

Հարգանքի տուրք՝ երկրաշարժի զոհերի հիշատակին
Հարգանքի տուրք՝ երկրաշարժի զոհերի հիշատակին

«Ագրոլրատու»-ի  հարցերին  պատասխանում է Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը
«Ագրոլրատու»-ի հարցերին պատասխանում է Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը

ՏՏ ոլորտի մասնագիտությունները Գորիսի պետական քոլեջում
ՏՏ ոլորտի մասնագիտությունները Գորիսի պետական քոլեջում

Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի տանը նշվեց Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-րդ տարեդարձը
Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի տանը նշվեց Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-րդ տարեդարձը

Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ հանրային քննարկում
Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ հանրային քննարկում