01.10.2022թ., Շաբաթ
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ

Գորիսի պետական քոլեջը՝ բանակի կողքին

Հայրենական այս պատերազմում ամենքս մեր անելիքն ունենք՝ զենքով, խոսքով, գործով…

Պատերազմական դրությունը հատուկ պայմաններ է թելադրում… Պետք է ուժեղ լինել նաև թիկունքում։ 

Գորիսի պետական քոլեջի կոլեկտիվն ու ուսանողությունն իրենց հնարավորությունների սահմաններում փորձում են ամեն կերպ աջակցել։ Ճիշտ է, զինված ուժերն են մեր հաղթանակի կերտողը, բայց նրանք եթե չիմանան, որ ամուր թիկունք ունեն, այդքան ուժեղ ու հաղթական չեն լինի:

Հաշվի առնելով արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պատերազմական իրադրությունը և ստեղծված իրավիճակում ցանկացած աջակցության կարևորությունը, քոլեջի աշխատակիցները «Հայաստան» համահայկական հիմնադրամին են փոխանցել միանվագ 193.000 ՀՀ դրամ։ Աշխատակիցներն իրենց բջջային հեռախոսահամարներով նույնպես մասնակցել են SMS հանգանակությանը, նաև անհատական բանկային փոխանցումներ են իրականացրել, ընդհանուր առմամբ 60.000 ՀՀ դրամ։

  

ՀՀ պաշտպանության նախարարությանն օժանդակելու նպատակով Գորիսի պետական քոլեջում առկա և չօգտագործվող անսարք անխափան սնուցման սարքերը (UPS) դուրս են գրվել հաշվեկշռից ու հանձնվել՝ բանակի կարիքների օգտագործման նպատակով։

Քոլեջի գրադարանային ֆոնդում առկա մաշված, արդիականությունը կորցրած, մասնագիտական կարևորությամբ պահանջարկ չունեցող գրքերը, սահմանված կարգով, հանձնվել են որպես թղթի թափոն (մակուլատուրա) և գոյացած ֆինանսական միջոցներն ուղղվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի համապատասխան հաշվեհամարին:

  

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գորիսի պետական քոլեջի աշխատակիցներն ու ուսանողները Արցախի Հանրապետությունում ստեղծված պատերազմական դրությունից տուժած և Գորիս համայնք ժամանած բնակիչներին օգնություն են ցուցաբերել՝ իրականացնելով սննդի, անհրաժեշտ պարագաների, իրերի հավաքագրում:


 

ԵՆԹԱԽՈՒՄԲ: Այլ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (02.11.2020)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 585 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Հանդիպում-զրույց  Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ՝ Տեր Ահարոն քահանա Մելքումյանի հետ
Հանդիպում-զրույց Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ՝ Տեր Ահարոն քահանա Մելքումյանի հետ

Մեկը` քոլեջի դասախոսներից
Մեկը` քոլեջի դասախոսներից

Գորիսի պետական քոլեջում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման երրորդ շաբաթի ամփոփում
Գորիսի պետական քոլեջում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման երրորդ շաբաթի ամփոփում

Շաբաթօրյակ Գորիսի պետական քոլեջում
Շաբաթօրյակ Գորիսի պետական քոլեջում

Գորիսը խոնարհվում է իր անզուգական զավակի՝ Ամենայն հայոց գուսանի հիշատակի առջեւ
Գորիսը խոնարհվում է իր անզուգական զավակի՝ Ամենայն հայոց գուսանի հիշատակի առջեւ

Գորիսի պետական քոլեջում 2013-2014 ուստարում կգործեն 2 նոր մասնագիտություններ (նկարներ)
Գորիսի պետական քոլեջում 2013-2014 ուստարում կգործեն 2 նոր մասնագիտություններ (նկարներ)