02.10.2022թ., Կիրակի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ

Գորիսի պետական քոլեջի ուսանողների հանդիպումը ոստկանության տեսուչների հետ

Մայիսի 4-ին ոստիկանության Գորիսի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման խմբի ավագ տեսուչ Անի Աբգարյանը և տեսուչ Լիլիթ Դավթյանը հանդիպում են ունեցել Գորիսի պետական քոլեջի ուսանողների հետ։

Ինչպես գրեթե բոլոր պետություններում, մեր երկրում ևս երեխաները գտնվում են պետության հատուկ հոգածության և պաշտպանության ներքո: Անչափահասների նկատմամբ հատուկ ուշադրությունը պայմանավորված է նրանց բնութագրիչ առանձնահատկություններով՝ անպաշտպանվածությամբ, անօգնականությամբ, կենսափորձի պակասով, բարձր հուզականությամբ, խոցելիությամբ: Ուստի, անչափահասների խմբային հանցավորության կանխարգելման քաղաքականությունը պետք է կառուցել՝ նախ և առաջ հաշվի առնելով անչափահասների վերոնշյալ առանձնահատկությունները:

  

Հանդիպման ընթացքում տեսուչները զրույց-զեկույց են ունեցել, ուսանողներին հորդորել են պահպանել համակեցության կանոնները, նշելով, որ յուրաքանչյուրիս պարտականությունն է պահպանել այդ կանոնները, հարգել մեր համաքաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը:

Տեսուչները նշել են, որ հասարակական հարաբերությունները կարգավորվում են ոչ միայն իրավական, այլև բարոյական բազմաթիվ նորմերով, որոնք իրենց ամբողջության մեջ կազմում են հասարակական կարգ:

  

Հանդիպման ընթացքում ուսանողներին ներկայացվել են ընտանեկան, ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական, սեռական, հարկադրության և արհամարանքի  բռնությունները, դրանց հետևանքները, բռնության բացահայտման և կանխարգելման համար կիրառվող քաղաքացիական իրավական մեխանիզմները, ինչպես նաև խոսվել է աղանդների քայքայիչ ազդեցության մասին:

Տեսուչներն ուսանողներին հորդորել են ենթարկվել քոլեջի ներքին կարգապահական կանոններին, խուսափել դասերից անհարկի բացակայելուց և պատշաճ կերպով կատարել ուսանողական պարտականությունները:


 

ԵՆԹԱԽՈՒՄԲ: Այլ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (04.05.2021)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 602 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
«Համակարգիչների շահագործում» մասնագիտությունը դասավանդող դասախոսները մասնակցեցին երկօրյա վերապատրաստման դասընթացին
«Համակարգիչների շահագործում» մասնագիտությունը դասավանդող դասախոսները մասնակցեցին երկօրյա վերապատրաստման դասընթացին

Գորիսի պետական քոլեջում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման չորրորդ շաբաթի ամփոփում
Գորիսի պետական քոլեջում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման չորրորդ շաբաթի ամփոփում

«Մայրությունը հավերժ կոչում է» խորագրով միջոցառում Գորիսի պետական քոլեջում
«Մայրությունը հավերժ կոչում է» խորագրով միջոցառում Գորիսի պետական քոլեջում

Ապրելու իրավունք... Քոլեջի օգնությունը սոցիալապես անապահով ընտանիքին՝ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի օրը (նկարներ)
Ապրելու իրավունք... Քոլեջի օգնությունը սոցիալապես անապահով ընտանիքին՝ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի օրը (նկարներ)

ԳՊՔ-ի վոլեյբոլի թիմի նոր նվաճումները (լուսանկարներ)
ԳՊՔ-ի վոլեյբոլի թիմի նոր նվաճումները (լուսանկարներ)

Գորիսի պետական քոլեջը դասախոսների և ուսանողների համար կազմակերպում է օտար լեզուների անվճար դասընթացներ
Գորիսի պետական քոլեջը դասախոսների և ուսանողների համար կազմակերպում է օտար լեզուների անվճար դասընթացներ