01.10.2022թ., Շաբաթ
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ

Հանրակրթական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցը Գորիսի պետական քոլեջում

Հայաստանի Հանրապետությունում հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում 2015թ. ապրիլի 8-ին կատարված փոփոխությամբ՝ 2017թ. հունիսի 1-ից պարտադիր է միջնակարգ կրթությունը:

Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված է բոլորի համար հավասար կրթական իրավունք, անվճար պարտադիր միջնակարգ կրթություն:

Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է 12-ամյա միջնակարգ կրթություն՝ եռաստիճան համակարգով:

Եռաստիճան համակարգի երրորդ աստիճանը երեք տարի է՝ 10-12-րդ դասարաններ:

Գործող օրենսդրությամբ՝ հանրակրթական հիմնական ծրագրերը, հանրակրթական ուսումնական հաստատություններից բացի, իրականացվում են նաեւ մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ օրենքով սահմանված կարգով:

Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպման հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է՝ դրանից բխող անելիքներով:

Հիմնական դպրոցն ավարտողների մի մասն իր կրթությունը գերադասում է շարունակել նախնական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերով՝ ստանալով ընդհանուր միջնակարգ կրթությունը շարունակելու հնարավորություն:

Հանրակրթության ոլորտում տեղի ունեցող զարգացումները հիմնախնդրային են դարձնում երաշխավորված անվճար 12-ամյա կրթության ապահովումը բնակչության բոլոր խավերի համար, եթե նկատի ունենանք, որ նախնական ու միջին մասնագիտական կրթական ծրագրերի մի մասն իրականացվում է վճարովի հիմունքով:

Ինչպես նշվեց վերեւում, 2017 թվականից 12-ամյա միջնակարգ կրթությունը դարձել է պարտադիր, ինչն ավելի է սրում վերոգրյալ խնդիրը: Դա նշանակում է, որ երաշխավորված անվճար 12-ամյա կրթությունը նաեւ նախնական ու միջին մասնագիտական կրթական համակարգում դառնում է անհրաժեշտություն եւ լուծում պահանջող խնդիր:

Խնդրի լուծումը, անշուշտ, ավելի գրավիչ կդարձնի նախնական ու միջին մասնագիտական կրթական համակարգը, ավելի շատ դպրոցականներ՝ հիմնական դպրոցն ավարտելուց հետո, ուսումը կշարունակեն նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:
 

ԵՆԹԱԽՈՒՄԲ: Այլ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (24.05.2021)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 299 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Մարտի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածի փոխարինված օրերի լրացուցիչ դասացուցակներ
Մարտի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածի փոխարինված օրերի լրացուցիչ դասացուցակներ

Գորիսի պետական քոլեջի 2019-2020 ուստարվա շրջանավարտներին տրամադրվեցին դիպլոմները՝ պահպանելով սանիտարահիգիենիկ պայմանները և սոցիալական հեռավորությունը
Գորիսի պետական քոլեջի 2019-2020 ուստարվա շրջանավարտներին տրամադրվեցին դիպլոմները՝ պահպանելով սանիտարահիգիենիկ պայմանները և սոցիալական հեռավորությունը

ԳՊՔ-ի բժշկական  մասնագիտությունների  1-ին կուրսի ուսանողները  և դասախոսները կազմակերպեցին բաց-դաս՝ բնության գրկում
ԳՊՔ-ի բժշկական մասնագիտությունների 1-ին կուրսի ուսանողները և դասախոսները կազմակերպեցին բաց-դաս՝ բնության գրկում

Գորիսի պետական քոլեջի մասնակցությունը «Հետախույզ»-ի օրվա նվիրված միջոցառմանը
Գորիսի պետական քոլեջի մասնակցությունը «Հետախույզ»-ի օրվա նվիրված միջոցառմանը

Ապրիլի 27-ին, հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է (տեսանյութ)
Ապրիլի 27-ին, հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է (տեսանյութ)

Ներքոլեջյան օլիմպիադա ռուսաց լեզու առարկայից
Ներքոլեջյան օլիմպիադա ռուսաց լեզու առարկայից