24.09.2022թ., Շաբաթ
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ

Ժամանակակից անձի եւ քաղաքացու ձեւավորումը Գորիսի պետական քոլեջում

Գորիսի պետական քոլեջում հետեւողականորեն շարունակվում են ուսանողի՝ ազգային, բարոյական եւ համամարդկային արժեքների ոգով դաստիարակությանը միտված աշխատանքները:

Երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանը նպաստելու համար քոլեջում ստեղծվել է ռազմագիտության կաբինետ՝ կահավորված անհրաժեշտ գույքով եւ ցուցավահանակներով:

Հանրապետական ու մարզային մասշտաբի միջոցառումների եւ ուսումնասիրությունների ընթացքում կաբինետը քանիցս արժանացել է լավագույնի կոչման: Այս օրերին քոլեջում նոր ռազմագիտության կաբինետ է հիմնվում, որը կունենա ժամանակակից պահանջներին համապատասխան նյութատեխնիկական բազա։ Կաբինետի հնարավորություններն ավելի արդյունավետ կօգտագործվեն ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում:

Ռազմահայրենասիրական դաստիարակության նպատակով քոլեջում կազմակերպվում են այցելություններ տարածաշրջանում տեղաբաշխված զորամասեր, կազմակերպվում են հանդիպումներ զինվորների ու սպաների, Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան առաջին պատերազմի վետերանների, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների հետ:

Քոլեջում հետաքրքիր ավանդույթներ կան գեղագիտական դաստիարակության ոլորտում: Ցուցահանդեսները, հիշարժան տարեթվերի նշումը, գեղարվեստական ինքնագործ խմբերի ելույթները, մարզական միջոցառումները տարիների ընթացքում քոլեջին ճանաչում են բերել:

Նմանատիպ միջոցառումները շարունակական են:

Պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ մարզ այցելող արվեստի, մշակույթի, գիտության ներկայացուցիչների հետ:

ԵՆԹԱԽՈՒՄԲ: Այլ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (25.05.2021)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 467 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Գորիսի պետական քոլեջի առաջին քայլերը  ինստիտուցիոնալ հավատարմագրման ճանապարհին
Գորիսի պետական քոլեջի առաջին քայլերը ինստիտուցիոնալ հավատարմագրման ճանապարհին

Գորիսի պետական քոլեջն աշխատակիցների համար կազմակերպում է համակարգչային օպերատորության անվճար դասընթաց
Գորիսի պետական քոլեջն աշխատակիցների համար կազմակերպում է համակարգչային օպերատորության անվճար դասընթաց

Հանրակրթական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցը Գորիսի պետական քոլեջում
Հանրակրթական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցը Գորիսի պետական քոլեջում

Մեր ուսանող Մերի Նուրիջանյանը Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի տարեվերջյան տոնական հաշվետու համերգին (լուսանկարներ, տեսանյութ)
Մեր ուսանող Մերի Նուրիջանյանը Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի տարեվերջյան տոնական հաշվետու համերգին (լուսանկարներ, տեսանյութ)

2019-2020 ուստարվա ամփոփման ժամկետները Գորիսի պետական քոլեջում
2019-2020 ուստարվա ամփոփման ժամկետները Գորիսի պետական քոլեջում

Գորիսի պետական քոլեջի դասախոսների և ուսանողների ընկերական հանդիպումը վոլեյբոլ  մարզաձևում
Գորիսի պետական քոլեջի դասախոսների և ուսանողների ընկերական հանդիպումը վոլեյբոլ մարզաձևում