02.10.2022թ., Կիրակի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ

Քայլեր՝ Գորիսի պետական քոլեջի որակի ներքին ապահովման համակարգի ներդրման ուղղությամբ

Կրթության որակի ապահովման գործընթացի կառավարումը ենթադրում է ղեկավարների կողմից այնպիսի գործողությունների իրականացում, ինչպիսիք են` մասնագիտական ուսումնական հաստատությունում ներգործությունը որակի ռեալ մակարդակի վրա, համադրումը նորմատիվ եւ չափորոշչային պահանջներին, աշխատանքը փաստացի եւ չափորոշչային տարբերությունների վերացման ուղղությամբ: Այդպիսի կառավարումն ուղղված է կրթական գործընթացի մասնակիցների գործունեության բարձր արդյունքների ապահովմանը: Այն փոխում է ղեկավար անձնակազմի արժեքային ուղենիշները, ընդ որում` սկզբնական է համարվում մասնագետի նոր մոդելի վրա (որում միահյուսվում են անձնային, մասնագիտական եւ գործնական առանձնահատկություններն ու հատկանիշները) ուղղված կողմնորոշումը:

Քոլեջի որակի ապահովման խնդրի արդիականությունը պայմանավորված է տնտեսության եւ աշխատաշուկայի պահանջներին եւ կարիքներին համապատասխան ուսումնական ծրագրերի վերանայում եւ արդիականացում: Վերոհիշյալ գործընթացները հիմք են հանդիսանում որակի ապահովման ոլորտում քոլեջի զարգացման ռազմավարական ուղղությունների եւ համապատասխան ռազմավարական ծրագրերի մշակման համար, որոնց հիմնական նպատակը որակի ապահովման ներքին համակարգի ձեւավորումն է: 

Քոլեջի որակի ապահովման ներքին համակարգի ձեւավորման համար քոլեջի աշխատակիցները 2018 թվականին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում վերապատրաստվեցին «Որակի ներքին համակարգի մշակում, ներդնում եւ բարելավում» թեմայի շրջանակներում, որից հետո մասնագիտական ուսումնական հաստատության ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծության չափանիշների համապատասխան իրականացվել է «Մասնագիտական կրթական ծրագիր» չափանիշի վերլուծություն։ 
2020թ. քոլեջում ստեղծվեց «Որակի ներքին ապահովման» բաժինը, որից հետո, ըստ ինտիտուցիոնալ հավատարմագրման չափանիշների, ստեղծվել է 10 հանձնաժողով։
Քոլեջի ներքին համակարգի ներդրման համար ստեղծված հանձնաժողովները, ըստ չափանիշների, ուսումնասիրում են իրենց համապատասխան չափանիշները, կատարում վերլուծություններ, վեր հանում բացթողումները եւ ձեռնարկում քայլեր՝ բացթողումները վերացնելու ուղղությամբ։

Քոլեջն իր ամբողջ ներուժով կատարում է քայլեր՝ որակի ներքին ապահովման համակարգի ներդրման ուղղությամբ, որակի ապահովման համակարգի ներդրումից հետո հաղթահարելու խոչընդոտները եւ այլն։
 

ԵՆԹԱԽՈՒՄԲ: Այլ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (17.06.2021)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 323 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Շախմատի ընկերական հանդիպում Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում (նկարներ)
Շախմատի ընկերական հանդիպում Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում (նկարներ)

Ներքոլեջյան օլիմպիադա ռուսաց լեզու առարկայից
Ներքոլեջյան օլիմպիադա ռուսաց լեզու առարկայից

«Խոհարարական գործ» մասնագիտության  ուսանողները պաստրաստել են հայկական ավանդական  «Հաճարով և սնկով փլավ» ճաշատեսակը
«Խոհարարական գործ» մասնագիտության  ուսանողները պաստրաստել են հայկական ավանդական  «Հաճարով և սնկով փլավ» ճաշատեսակը

Տրնդեզը Գորիսի պետական քոլեջում
Տրնդեզը Գորիսի պետական քոլեջում

Շնորհավոր տոնդ ուսանո'ղ. Այսօր նշվում է Ուսանողների միջազգային տոնը
Շնորհավոր տոնդ ուսանո'ղ. Այսօր նշվում է Ուսանողների միջազգային տոնը

Գորիսի պետական քոլեջում հեռակա կրթաձևում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման չորրորդ շաբաթի ամփոփում
Գորիսի պետական քոլեջում հեռակա կրթաձևում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման չորրորդ շաբաթի ամփոփում