02.10.2022թ., Կիրակի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ

Համագործակցության պայմանագիր Գորիսի պետական քոլեջի եւ Երևանի «Հայբուսակ» համալսարանի միջեւ

Գորիսի պետական քոլեջը համագործակցության պայմանագիր է կնքել Երևանի «Հայբուսակ» համալսարանի հետ, համապատասխան որի քոլեջի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտները հնարավորություն ունեն իրենց ուսումը շարունակել նշված համալսարանի համապատասխան մասնագիտությունների երկրորդ կուրսից:

Կնքված համագործակցության պայմանագրի համապատասխան քոլեջի «Դեղագործություն», «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում», «Նախադպրոցական կրթություն», «Քույրական գործ» և «Մանկաբարձական գործ» մասնագիտությունների բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտները կարող են իրենց ուսումը շարունակել Երևանի «Հայբուսակ» համալսարանի, համապատասխանաբար, «Ֆարմացիա», «Ինֆորմատիկա», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» և «Բուժական գործ» մասնագիտություններով:

Համագործակցության պայմանագրով Գորիսի պետական քոլեջը և Երևանի «Հայբուսակ» համալսարանը պարտավորվում են հանրակրթության նախնական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթության արդյունավետության բարձրացման նպատակով իրականացնել լայնամասշտաբ համագործակցություն` ուսումնամեթոդական աշխատանքների կատարման, մասնագետների վերապատրաստման, առաջավոր փորձի փոխանակման, միջազգային նորարար ծրագրերի ներդրման, գիտական համաժողովների, թեմատիկ մշակութային միջոցառումների, սեմինարների անցկացման, շարունակական կրթության իրականացման և այլ համատեղ ծրագրերի իրականացման ուղղություններով։ 

Գորիսի պետական քոլեջի համագործակցության պայմանագրերը՝ այստեղ:
 

ԵՆԹԱԽՈՒՄԲ: Այլ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (24.06.2021)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 281 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
«Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողների առաջին արտադրական պրակտիկան
«Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողների առաջին արտադրական պրակտիկան

Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ
Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

ԱՄՓՈՓԵՆՔ «ԱՄԱՆՈՐԻ ԵՐԵԿՈ 2017» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՓՈՓԵՆՔ «ԱՄԱՆՈՐԻ ԵՐԵԿՈ 2017» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Գորիսի պետական քոլեջում ուսումնական գործընթացը կշարունակվի առցանց հարթակներում
Գորիսի պետական քոլեջում ուսումնական գործընթացը կշարունակվի առցանց հարթակներում

Սարոյանը Գորիսի պետական քոլեջում
Սարոյանը Գորիսի պետական քոլեջում

«ՄԿՈւԶԱԿ»-ը Գորիսի և Սիսիանի քոլեջների դասախոսների, վարպետների համար վերապատրաստման դասընթաց է իրականացնում
«ՄԿՈւԶԱԿ»-ը Գորիսի և Սիսիանի քոլեջների դասախոսների, վարպետների համար վերապատրաստման դասընթաց է իրականացնում