02.10.2022թ., Կիրակի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ

Համագործակցության պայմանագիր Գորիսի պետական քոլեջի եւ Եվրասիա միջազգային համալսարանի միջեւ

2020 թվականի մայիսից Գորիսի պետական քոլեջը և Եվրասիա միջազգային համալսարանը համագործակցում են: Այդ շրջանում ձեռք էր բերվել պայմանավորվածություն, համաձայն որի քոլեջի «Դեղագործություն» մասնագիտության բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտները կարող էին ուսումը շարունակել Եվրասիա միջազգային համալսարանի «Ֆարմացիա» մասնագիտության 2-րդ կուրսից՝ օգտվել համալսարանի կողմից՝ Գորիսի պետական քոլեջի շրջանավարտների համար նախատեսված հատուկ զեղչային պայմաններից:

Այժմ համագործակցությունն ընդլայնվել է, և Գորիսի պետական քոլեջի մի շարք մասնագիտությունների բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտները կարող են իրենց ուսումը շարունակել ոչ միայն «Ֆարմացիա» մասնագիտությամբ, այլ նաև մի շարք այլ մասնագիտություններով:

Գորիսի պետական քոլեջի և Եվրասիա միջազգային համալսարանի միջև կնքված համագործակցության պայմանագրի համաձայն, քոլեջի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտները հնարավորություն ունեն իրենց ուսումը շարունակել նշված համալսարանի համապատասխան մասնագիտությունների երկրորդ կուրսից:

Կնքված համագործակցության պայմանագրի համապատասխան քոլեջում ներդրված «Դեղագործություն», «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» և «Նախադպրոցական կրթություն» մասնագիտությունների բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտները կարող են իրենց ուսումը շարունակել Եվրասիա միջազգային համալսարանի, համապատասխանաբար, «Ֆարմացիա», «Տեղեկատվական համակարգեր» և «Տարրական մանկավարժություն» մասնագիտություններով:

Համագործակցության պայմանագրով Գորիսի պետական քոլեջը և Եվրասիա միջազգային համալսարանը պարտավորվում են հանրակրթության նախնական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթության արդյունավետության բարձրացման նպատակով իրականացնել լայնամասշտաբ համագործակցություն` ուսումնամեթոդական աշխատանքների կատարման, մասնագետների վերապատրաստման, առաջավոր փորձի փոխանակման, միջազգային նորարար ծրագրերի ներդրման, գիտական համաժողովների, թեմատիկ մշակութային միջոցառումների, սեմինարների անցկացման, շարունակական կրթության իրականացման և այլ համատեղ ծրագրերի իրականացման ուղղություններով։ 

Գորիսի պետական քոլեջի համագործակցության պայմանագրերը՝ այստեղ:

ԵՆԹԱԽՈՒՄԲ: Այլ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (24.06.2021)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 323 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
ԳՊՔ-ի մասնակցությունն աշխատանքային տոնավաճառին
ԳՊՔ-ի մասնակցությունն աշխատանքային տոնավաճառին

Կարեն Լազարյան. «Եթե ես ու իմ նմանները չգնանք ճակատ, ապա ուրիշ ովքե՞ր պիտի գնան»
Կարեն Լազարյան. «Եթե ես ու իմ նմանները չգնանք ճակատ, ապա ուրիշ ովքե՞ր պիտի գնան»

Գորիսի պետական քոլեջի ուսանողներն ուսանողների միջազգային օրը տոնեցին Կապանում
Գորիսի պետական քոլեջի ուսանողներն ուսանողների միջազգային օրը տոնեցին Կապանում

Գորիսի պետական քոլեջում անցկացվեց Գրքի տոնին նվիրված միջոցառում
Գորիսի պետական քոլեջում անցկացվեց Գրքի տոնին նվիրված միջոցառում

Մարտի 8-ը Գորիսի պետական քոլեջում (լուսանկարներ)
Մարտի 8-ը Գորիսի պետական քոլեջում (լուսանկարներ)

Կարեն Լազարյանը՝ Գորիս համայնքի ավագանու անդամի թեկնածու: Խոսք Գորիս համայնքի ընտրողներին
Կարեն Լազարյանը՝ Գորիս համայնքի ավագանու անդամի թեկնածու: Խոսք Գորիս համայնքի ընտրողներին