02.10.2022թ., Կիրակի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ

Գորիսի պետական քոլեջի տնօրենի ուղերձն Ամանորի եւ Ծննդյան տոների առթիվ

Սիրելի գորիսեցիներ
Գորիսի պետական քոլեջի հարգելի դասախոսներ, ուսանողներ, գործընկերներ
Եվս մի քանի ժամ, եւ մենք հրաժեշտ կտանք 2021 թվականին:

Անցնող տարում մեր ժողովուրդը ջանքեր էր գործադրում Արցախյան 3-րդ պատերազմի հարուցած դժվարությունները հաղթահարելու, ստացած վերքերն ամոքելու, ծնկաչոք վիճակից դուրս գալու եւ ոտքի կանգնելու համար:

Միեւնույն ժամանակ ահագնացան սպառնալիքները՝ ուղղված մեր երկրամասին, ինչն ունեցավ մի քանի՝ չափազանց ցավոտ դրսեւորումներ․․․

Ահա այդպիսնն էր անցնող տարին:

Եվ այդ մթնոլորտում մեր կրթօջախը հնարավոր ամեն ինչ արեց եւ անում է՝ իր լուսավոր առաքելությունը շարունակելու համար՝ համոզված լինելով, որ արժանապատիվ Հայաստան կերտելու գլխավոր պայմաններից մեկը մեր պատանիների եւ աղջիկների որակյալ կրթության ապահովումն է, ազգային ու քրիստոնեական արժեքների ոգով նրանց դաստիարակումը:

Անելիքների այդ տեսլականով էլ թեւակոխում ենք 2022 թվական…

Երկու տարվա ջրբաժանում անկարելի է չհիշել Արցախյան բոլոր պատերազմներում, հանուն հայրենիքի, նահատակված հայոց քաջերին, որոնց հիշատակի առջեւ խոնարհվում ենք նախատոնական այս պահին եւս:

Շնորհավորում եմ բոլորիդ եւ յուրաքանչյուրիդ՝ Նոր տարվա ու Սուրբ ծննդյան տոների առթիվ:

Ձեզ՝ ընտանեկան երջանկություն, երազանքների ու իղձերի իրականացում, իսկ մեր երեխաներին՝ կապույտ երկինք:

Թո՛ղ մեր չքնաղ ու անկրկնելի Գորիսը դուրս գա անորոշությունների բավիղներից ու բռնի զարգացման հուսալի, կանխատեսելի եւ անվտանգ ճանապարհ:

Թո՛ղ Հայոց տանը վերահաստատվի արժանապատիվ խաղաղություն, սեր եւ համերաշխություն, որից, ցավոք, հեռացել ենք:

Եվ ամենակարեւորը՝ թո՛ղ մեր պետությունն ու պետականությունը՝ Հայոց բանակով, ամբողջական ու վերքերը բուժած Սյունիքով, ամրանա, ու ազգային մեր երթը՝ դարերին միտված, շարունակական լինի:

Մի խոսքով՝ չկորցնենք լավատեսությունը, հավատը վաղվա օրվա հանդեպ, եւ միասնականությամբ ու պետականության հզորացմամբ լինենք հայրենատեր ու արժանապատիվ շարունակողը մեր նախնիների ստեղծագործ արարումներին:

Աստված պահապան Հայոց Արցախին եւ Հայաստանի Հանրապետությանը:

Բարի Ամանոր բոլորիս:

Կարեն Լազարյան
Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիս համայնքի ավագանու անդամ Меньше

 

ԵՆԹԱԽՈՒՄԲ: Այլ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: Օվսաննա_Մաշուրյան (13.01.2022)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 149 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Կարեն Լազարյան. «Եթե ես ու իմ նմանները չգնանք ճակատ, ապա ուրիշ ովքե՞ր պիտի գնան»
Կարեն Լազարյան. «Եթե ես ու իմ նմանները չգնանք ճակատ, ապա ուրիշ ովքե՞ր պիտի գնան»

Գորիսի պետական քոլեջում տեղի ունեցավ  դասընթաց «Մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգ» ծրագրի վերաբերյալ
Գորիսի պետական քոլեջում տեղի ունեցավ դասընթաց «Մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգ» ծրագրի վերաբերյալ

«Հիշում եմ և պահանջում» խորագրով առցանց միջոցառում՝ Գորիսի պետական քոլեջում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Հիշում եմ և պահանջում» խորագրով առցանց միջոցառում՝ Գորիսի պետական քոլեջում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Մատնահարդարների գործնական պարապմունքները
Մատնահարդարների գործնական պարապմունքները

Գորիսի պետական քոլեջի ուսանողներն ուսանողների միջազգային օրը տոնեցին Կապանում
Գորիսի պետական քոլեջի ուսանողներն ուսանողների միջազգային օրը տոնեցին Կապանում

Սևակի և Սուլամիթայի նամակագրությունը: Միջոցառում՝ նվիրված սիրո տոնին
Սևակի և Սուլամիթայի նամակագրությունը: Միջոցառում՝ նվիրված սիրո տոնին