02.10.2022թ., Կիրակի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գորիսի պետական քոլեջի դասախոսները մասնագիտական կողմնորոշման շրջանակներում այցելեցին Գորիս քաղաքի դպրոցներ

Գորիսի պետական քոլեջի կարևորագույն առաքելություններից մեկը մասնագիտական կողմնորոշումն է: Քոլեջը խորհրդատվական աշխատանքներ է իրականացնում հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորոշման, ոլորտի վերաբերյալ հասարակության շրջանում իրազեկվածության առավել բարձր մակարդակ ապահովելու նպատակով: 

Մարտի 21-ին, մասնագիտական կողմնորոշման նպատակով քոլեջի դասախոսներն այցելեցին Գորիս քաղաքի դպրոցներ: Դպրոցների աշակերտներին բաժանվեցին նախապես պատրաստված բուկլետներ, որտեղ մատչելի և հանգամանալից ներկայացված է տեղեկատվություն՝ քոլեջում ներդրված մասնագիտությունների վերաբերյալ, ինչպես նաև հայտարարությունների թերթիկներ:

Դասախոսներն աշակերտներին ներկայացրին քոլեջի մասնագիտությունները, դրանց որակավորումները, այն չափանիշները, որոնք պետք է հաշվի առնել մասնագիտական ընտրություն կատարելիս.

  1. հետաքրքրություններն ու ցանկությունները
  2. կարողություններն ու հմտությունները, անհատական հոգեբանական առանձնահատկությունները
  3. աշխատաշուկայի պահանջարկը

Մասնագիտական կողմնորոշման գործընթացը դեռ շարունակվում է:

 



ԱՂԲՅՈՒՐԸ: http://goriscollege.com
ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (22.03.2018)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 1666 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Շնորհավորում ենք գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ
Շնորհավորում ենք գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ

Ուսանողների ճանաչողական այցը քոլեջի տարեգրության սրահ
Ուսանողների ճանաչողական այցը քոլեջի տարեգրության սրահ

Նոր համագործակցություն Գորիսի պետական քոլեջի և Եվրասիա միջազգային համալսարանի միջև
Նոր համագործակցություն Գորիսի պետական քոլեջի և Եվրասիա միջազգային համալսարանի միջև

Ծննդյան վայրս՝ գավառ Զանգեզուր, գյուղս՝ Գորիս, երկիրս՝ Հայաստան. այսօր քոլեջի շրջանավարտ Սերո Խանզադյանի ծննդյան օրն է
Ծննդյան վայրս՝ գավառ Զանգեզուր, գյուղս՝ Գորիս, երկիրս՝ Հայաստան. այսօր քոլեջի շրջանավարտ Սերո Խանզադյանի ծննդյան օրն է

Ավարտվեց Գորիսի պետական քոլեջի «Համակարգիչների շահագործում» մասնագիտության պրակտիկան
Ավարտվեց Գորիսի պետական քոլեջի «Համակարգիչների շահագործում» մասնագիտության պրակտիկան

Այսօր ԳՊՔ «Խոհարարական գործ» մասնագիտության  ուսանողները պատրաստեցին բանջարեղենային կարվինգ
Այսօր ԳՊՔ «Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողները պատրաստեցին բանջարեղենային կարվինգ