06.10.2022թ., Հինգշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր համագործակցություն Գորիսի պետական քոլեջի և Եվրասիա միջազգային համալսարանի միջև

Մեկնարկում է Գորիսի պետական քոլեջի և Եվրասիա միջազգային համալսարանի համագործակցության ծրագիրը, համապատասխան որի, քոլեջի «Դեղագործություն» մասնագիտության բարձր առաջադիմությամբ շրջանավարտները հնարավորություն կստանան իրենց ուսումը շարունակել նշված համալսարանի «Ֆարմացիա» մասնագիտության 2-րդ կուրսում, օգտվել համալսարանի կողմից՝ Գորիսի պետական քոլեջի շրջանավարտների համար նախատեսված հատուկ զեղչային պայմաններից և ոչ միայն:

Համագործակցության մանրամասները կներկայացնենք առաջիկայում, իսկ այժմ քոլեջի «Դեղագործություն» մասնագիտության դասախոսների և ուսանողների ուշադրությանն ենք ներկայացնում համալսարանի կողմից առաջարկվող «Ֆարմացիա» կրթական ծրագրի համար նախատեսված առցանց բաց դռների օրը, որի ընթացքում տվյալ մասնագիտությունը մանրամասն կներկայացվի:

Բոլոր մանրամասները՝ ստորև.

Ցանկանու՞մ ես.

  • աշխատել որպես #դեղագործ հիվանդանոցներում, կլինիկաներում, դեղատներում,
  • հիմնել սեփական մանրածախ կամ մեծածախ բիզնեսը դեղագործության ոլորտում
  • սովորել հագեցած լաբորատորիաներում,
  • սովորել ոլորտի լավագույն փորձագետներից:

Ունե՞ս հստակ նպատակներ

Եվրասիա միջազգային համալսարանն ունի ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

  • Միացի՛ր համալսարանին,
  • մասնակցի՛ր միջազգային փոխանակման ծրագրերի,
  • շփվի՛ր օտարերկարցի ուսանողների հետ և բարելավի՛ր լեզուների իմացությունդ,
  • պլանավորի՛ր ՔՈ անհատական հետագիծը՝ ընտրելով առարկաներ տարբեր մասնագիտություններից։

ՏԱՐԲԵՐՎԻ՛Ր։

ՀՈՒՆԻՍԻ 8-ին՝ ժամը 16.00-ին, հանդիպում ենք #ԱՌՑԱՆՑ, հեռու բոլոր վիրուսներից` բացահայտելու Եվրասիա միջազգային համալսարանը և #Ֆարմացիա կրթական ծրագիրը: Առցանց բաց դռների օրվա ընթացքում հնարավորություն կունենաք հանդիպելու ամբիոնի վարիչի, ինչպես նաև դասախոսների և ուսանողների հետ, ուղղելու հարցեր:

Եվրասիա միջազգային համալսարանը կներկայացնի.

  • տեղեկատվություն համալսարանի մասին, կրթաթոշակների, արտերկրում ուսանելու հնարավորությունների և առկա փոխանակման ծրագրերի մասին,
  • կրթական ծրագրերի առանձնահատկությունները,
  • ուսուցման և ուսումնառության մեթոդները,
  • աշխատանքի ընդունման հեռանկարներըև այլն:

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով.
https://forms.gle/gw7Seo7THJfut6fz9

Այնուհետև կստանաք առցանց բաց դռների օրվա հղումը, որով կկարողանաք մասնակցել հանդիպմանը. կարող եք միանալ համակարգչով, հեռախոսով կամ այլ էլէկտրոնային կրիչով:

Առցանց բաց դռների օրվա ֆեյսբուքյան միջոցառման հղումը՝ այստեղ:

ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (04.06.2020)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 822 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Մասնագիտական կողմնորոշման և կարիերիայի ուղղորդման սեմինար Գորիսի պետական քոլեջում
Մասնագիտական կողմնորոշման և կարիերիայի ուղղորդման սեմինար Գորիսի պետական քոլեջում

Գորիսի պետական քոլեջի դասախոսների և ուսանողների ընկերական հանդիպումը վոլեյբոլ  մարզաձևում
Գորիսի պետական քոլեջի դասախոսների և ուսանողների ընկերական հանդիպումը վոլեյբոլ մարզաձևում

Բաց դաս-միջոցառում՝ «Մեր բնօրրանը» թեմայով
Բաց դաս-միջոցառում՝ «Մեր բնօրրանը» թեմայով

Ամբիոնների և մեթոդմիավորումների հեռավար նիստեր` Գորիսի պետական քոլեջում
Ամբիոնների և մեթոդմիավորումների հեռավար նիստեր` Գորիսի պետական քոլեջում

Գորիսի պետական քոլեջում ցուցադրվեց ֆիլմ՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյա հոբելյանին
Գորիսի պետական քոլեջում ցուցադրվեց ֆիլմ՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյա հոբելյանին

Ուսանողներին ներկայացվեցին Գորիսի պետական քոլեջում գործող կանոնակարգերը
Ուսանողներին ներկայացվեցին Գորիսի պետական քոլեջում գործող կանոնակարգերը