01.10.2022թ., Շաբաթ
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կուրսային աշխատանքների ներկայացման, նախապաշտպանության և պաշտպանության ժամկետները

Հարգելի դասախոսներ, վարպետներ, ուսանողներ, 
Գորիսի պետական քոլեջում 2020-2021 ուսումնական տարվա կուրսային աշխատանքների կատարման մեկնարկը (թեմաների ընտրությունը) տրվել է  2020թ. նոյեմբերի վերջին շաբաթվա ընթացքում: Ստորև, ըստ ժամկետների, ներկայացված են կուրսային աշխատանքների ներկայացման, նախապաշտպանության և պաշտպանության ժամկետները՝ բոլոր մասնագիտությունների համար:

  • Կուրսային աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 22-26-ն ընկած ժամանակահատվածն է:
  • Կուրսային աշխատանքների նախապաշպանությունը տեղի կունենա մարտի 15-19-ն ընկած ժամանակահատվածում՝ ըստ նախորոք հրապարակված ժամանակացույցի:
  • Կուրսային աշխատանքների պաշպանությունը տեղի կունենա ապրիլի 12-16-ն ընկած ժամանակահատվածում՝ ըստ նախորոք հրապարակված ժամանակացույցի:

Նշված ժամկետներում անհարգելի պատճառով կուրսային աշխատանքը չներկայացնելը և չպաշտպանելը համարվում է ակադեմիական պարտք: Կուրսային աշխատանքի պաշտպանության հանձնաժողովի նախագահը քննական տեղեկագրում նշանակում է անբավարար գնահատական: Փաստաթղթերով հիմնավորված հարգելի պատճառների առկայության դեպքում ամբիոնը/մեթոդմիավորումը սահմանում է կուրսային աշխատանքի կատարման և պաշտպանության անհատական ժամանակացույց:

Կուրսային աշխատանքների ղեկավարներին և ուսանողներին խնդրում ենք առաջնորդվել նշված ժամկետներով:

Կուրսային աշխատանքի նախապատրաստման եւ պաշտպանության կանոնակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
 

ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (25.01.2021)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 411 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
20-րդ դարի երկրորդ կեսի  հայ արձակի նահապետը
20-րդ դարի երկրորդ կեսի հայ արձակի նահապետը

Գորիսը խոնարհվում է իր անզուգական զավակի՝ Ամենայն հայոց գուսանի հիշատակի առջեւ
Գորիսը խոնարհվում է իր անզուգական զավակի՝ Ամենայն հայոց գուսանի հիշատակի առջեւ

Գորիսի պետական քոլեջի ուսանողական, դասախոսական կոլեկտիվները և վարչական անձնակազմը նույնպես մրացան համապետական շաբաթօրյակին
Գորիսի պետական քոլեջի ուսանողական, դասախոսական կոլեկտիվները և վարչական անձնակազմը նույնպես մրացան համապետական շաբաթօրյակին

Կարեն Լազարյան. «Եթե ես ու իմ նմանները չգնանք ճակատ, ապա ուրիշ ովքե՞ր պիտի գնան»
Կարեն Լազարյան. «Եթե ես ու իմ նմանները չգնանք ճակատ, ապա ուրիշ ովքե՞ր պիտի գնան»

Հանդիպում-զրույց  Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ՝ Տեր Ահարոն քահանա Մելքումյանի հետ
Հանդիպում-զրույց Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ՝ Տեր Ահարոն քահանա Մելքումյանի հետ

Շաբաթօրյակ Գորիսի պետական քոլեջում
Շաբաթօրյակ Գորիսի պետական քոլեջում