02.10.2022թ., Կիրակի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Համակարգիչների շահագործում». Գորիսի պետական քոլեջը պատրաստում է համակարգչի որակավորված օպերատորներ

Այսօրվա ամենատարածված ու ամենամեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններից է «Համակարգիչների շահագործումը»՝ համակարգիչների օպերատոր որակավորմամբ:

Աշխարհում ստեղծված համաճարակային իրավիչակից բացառապես չի տուժել համակարգչային ոլորտը, դեռ ավելին՝ առանց այս ոլորտի կտուժեր և՛ կրթությունը, և՛դժվար կլիներ աշխարհի հետ կապը, քանի որ 2020 թվականի ընթացքում մարդիկ մեծամասամբ աշխատել և միմյանց հետ շփվել են առցանց տարբերակով:

«Համակարգիչների շահագործում» մասնագիտությունը՝ 12-ամյա կրթության հիմքով, Գորիսի պետական քոլեջում գործում է 2015 թվականից։ Այս վեց տարիների ընթացքում քոլեջը թողարկել է ավելի քան 65 շրջանավարտ, որոնց գերակշիռ մասն աշխատում են իրենց մասնագիտությամբ՝ տարբեր հաստատություններում համակարգիչների օպերատորներ են: Շրջանավարտների ցանկը կարող եք տեսնել այստեղ:

Քոլեջն ունի մասնագիտական մոդուլների պատշաճ որակի դասավանդումն ապահովելու համար նախատեսված լսարաններ, որոնք կահավորված են անհրաժեշտ գույքով և տեխնիկայով:

Մասնագիտության ուսանողներն իրենց պրակտիկաներն անց են կացնում «Նոր Շունչ» ՍՊ ընկերությունում և «Գործընկերություն և ուսուցում» հասարակական կազմակերպությունում, որոնց հետ քոլեջն ունի պրակտիկայի և գործնական պարապմունքների անցկացման պայմանագրեր: Պայմանագրերին ծանոթացեք այստեղ:

Ուսումնառության ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են թվով 12 ընդհանուր և հատուկ մասնագիտական մոդուլներ, ինչպես նաև հինգ շաբաթ մասնակցում են մասնագիտական պրակտիկայի: Մասնագիտական մոդուլները դասավանդում, պրակտիկաներն անց են կացնում բարձրագույն կրթություն, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի որակավորում ունեցող մասնագետներ:

Ըստ կրթական չափորոշիչների համակարգչային օպերատորը պետք է կարողանա թվայնացնել և պահպանել տեքստային, գրաֆիկական կամ ձայնային փաստաթղթերը, էլեկտրոնային կապի միջոցների օգությամբ ուղարկել դրանք, աշխատել համակարգչային հարակից սարքերով, կատարել տեղեկատվության որոնում ինտերնետում:

2020-2021 ուսումնական տարում ԿԳՄՍ նախարարության կողմից «Համակարգիչների շահագործում» մասնագիտությանն անվճար տեղեր չէին հատկացվել, սակայն վերաբաշխման արդյունքում այդ ուսումնական տարվա բոլոր 16 ուսանողներն իրենց կրթությունը ստացած անվճար՝ պետական պատվերի շրջանակում: 2021-2022 ուսումնական տարվա համար նախարարությունը «Համակարգիչների շահագործում» մասնագիտության համար հատկացրել է 6 անվճար և 14 վճարովի տեղ: Հատկացված տեղերին ծանոթացեք այստեղ:

Հավելենք նաև, որ «Համակարգիչների շահագործում» մասնագիտության ուսման տևողությունը 1 տարի է, ընդունելությունն իրականացվում է միջնակարգ (լրիվ) ընդհանուր՝ 12-ամյա կրթության հիմքով:

Մասնագիտության մասին ավելի ծավալուն ինֆորմացիա կարող եք գտնել այստեղ:

Մասնագիտության բնութագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
 

ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (24.07.2021)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 289 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Գորիսի պետական քոլեջն աշխատակիցների համար կազմակերպում է համակարգչային օպերատորության անվճար դասընթաց
Գորիսի պետական քոլեջն աշխատակիցների համար կազմակերպում է համակարգչային օպերատորության անվճար դասընթաց

Գորիսի պետական քոլեջում տեղի ունեցավ  դասընթաց «Մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգ» ծրագրի վերաբերյալ
Գորիսի պետական քոլեջում տեղի ունեցավ դասընթաց «Մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգ» ծրագրի վերաբերյալ

Շաբաթօրյակ Գորիսի պետական քոլեջում
Շաբաթօրյակ Գորիսի պետական քոլեջում

Ծննդյան վայրս՝ գավառ Զանգեզուր, գյուղս՝ Գորիս, երկիրս՝ Հայաստան. այսօր քոլեջի շրջանավարտ Սերո Խանզադյանի ծննդյան օրն է
Ծննդյան վայրս՝ գավառ Զանգեզուր, գյուղս՝ Գորիս, երկիրս՝ Հայաստան. այսօր քոլեջի շրջանավարտ Սերո Խանզադյանի ծննդյան օրն է

Մարտի 8-ը Գորիսի պետական քոլեջում (լուսանկարներ)
Մարտի 8-ը Գորիսի պետական քոլեջում (լուսանկարներ)

Գորիսի պետական քոլեջում դասերը մեկնարկելու են փետրվարի 4-ից
Գորիսի պետական քոլեջում դասերը մեկնարկելու են փետրվարի 4-ից