02.10.2022թ., Կիրակի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գորիսի պետական քոլեջի «Դեղագործություն» մասնագիտության շրջանավարտները հնարավորություն ունեն հիմնել դեղատուն, աշխատել դեղատանը

«Դեղագործություն» մասնագիտությունը Գորիսի պետական քոլեջում ներդրվել է 2011 թվականին և արդեն 2013 թվականին քոլեջն այս մասնագիտությամբ թողարկել է առաջին շրջանավարտներին: Շրջանավարտների ցանկը կարող եք տեսնել այստեղ:

«Դեղագործություն» մասնագիտության շրջանակում քոլեջը համագործակցում է Գորիսի դեղատների հետ, որտեղ ուսանողներն անց են կացնում գործնական պարապմունքներն ու մասնագիտական պրակտիկաները: Պայմանագրերին ծանոթացեք այստեղ:

Այս մասնագիտության շրջանավարտները, ի տարբերություն բուհերի համապատասխան մասնագիտության շրջանավարտների, հնարավորություն ունեն հիմնել դեղագործական կրպակ (դեղատուն), աշխատել դեղագործական կրպակում` որպես վաճառող-դեղագործ: Այդ առավելությունը հաստատված է նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից:

Մասնագիտական մոդուլներն ու պրակտիկան դասավանդում են քոլեջի փորձառու դասախոսներն ու «Գորիս» բժշկական կենտրոնի բժիշկները: Քոլեջն ունի քիմիայի լաբորատորիա և կենսաբանության կաբինետ, որտեղ ուսանողներն ուսումնասիրում են իրենց մասնագիտական մոդուլները և յուրացնում դրանց գործնական մասը՝ ձեռք բերելով տեսական գիտելիքներ ու գործնական հմտություններ:

Մասնագիտության շրջանավարտներն այսօր աշխատում են Գորիսի տարածաշրջանի, ինչպես նաև Սյունիքի մարզի, Արցախի դեղատներում ու դեղագործական կազմակերպություններում:

«Դեղագործություն» մասնագիտության ուսման տևողությունը 12-ամյա կրթության հիմքով 2 տարի է, իսկ 9-ամյա կրթության հիմքով՝ 3 տարի: Շրջանավարտներին տրվում է պետական նմուշի դիպլոմ և շնորհվում «դեղագործ» որակավորում:

«Դեղագործություն» մասնագիտության շրջանավարտի մասնագիտական գործունեության ոլորտներն են.

  • սեփականության տարբեր ձևերի, պրոֆիլի, իրավակազմակերպական կարգավիճակի դեղատնային դեղագործական կազմակերպությունները, ներառյալ փոքր բիզնեսի ոլորտը, դեղերի որակի հսկման լաբարատորիաները, պրոֆիլային գիտահետազոտական ինստիտուտները,
  • դեղագործը կարող է սահմանված կարգով աշխատել դեղագործական պրոֆիլի կրթական հիմնարկներում:

Դեղագործի գործունեությունն ուղղված է.

  • բնակչության դեղերով և բժշկական նշանակության ապրանքներով ապահովման կազմակերպմանը,
  • դեղերի պատրաստման, որակի հսկման և բաց թողման իրականացմանը, բնակչության բուժկանխարգելիչ հիմնարկների մասնագետների շրջանում դեղագիտության բնագավառի տեղեկատվական և խորհրդատվական աշխատանքների իրականացմանը:

Մասնագիտության բնութագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (27.07.2021)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 323 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
«Համակարգիչների շահագործում» մասնագիտության ուսանողների պրակտիկան հագեցած էր գործնական աշխատանքներով
«Համակարգիչների շահագործում» մասնագիտության ուսանողների պրակտիկան հագեցած էր գործնական աշխատանքներով

Գորիսը տիրացավ Ազգային չեմպիոնի գավաթին․ ԳՊՔ-ի ուսանողուհի Նանե Վանեսյանը Գորիսի թիմի մարզուհիներից է
Գորիսը տիրացավ Ազգային չեմպիոնի գավաթին․ ԳՊՔ-ի ուսանողուհի Նանե Վանեսյանը Գորիսի թիմի մարզուհիներից է

Ժամանակի օվկիանում` առանց նավաբեկության
Ժամանակի օվկիանում` առանց նավաբեկության

Քոլեջի ավարտական քննությունների և պետական ամփոփիչ ատեստավորման ժամանակացույցը, հարցաշարերը
Քոլեջի ավարտական քննությունների և պետական ամփոփիչ ատեստավորման ժամանակացույցը, հարցաշարերը

Գորիսում ամենապահանջված մասնագիտություններից մեկը՝ փայտյա իրեր պատրաստելու վարպետ՝ ատաղձագործ
Գորիսում ամենապահանջված մասնագիտություններից մեկը՝ փայտյա իրեր պատրաստելու վարպետ՝ ատաղձագործ

«Մատնահարդար», «դիմահարդար», «գորգագործ»․ 2019-2020 ուստարում նոր մասնագիտություններ՝ Գորիսի պետական քոլեջում
«Մատնահարդար», «դիմահարդար», «գորգագործ»․ 2019-2020 ուստարում նոր մասնագիտություններ՝ Գորիսի պետական քոլեջում