24.09.2022թ., Շաբաթ
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

«Մնա տանը, որ առողջ լինենք ու կյանքեր փրկենք» խորագրով առցանց միջոցառում՝ Գորիսի պետական քոլեջում (տեսանյութ)

Կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Գորիսի պետական քոլեջն անցել է առցանց ուսուցման:

Քոլեջի «Քույրական գործ» և «Մանկաբարձական գործ» մասնագիտությունների 3-րդ կուրսերի ուսանողներն իրենց ուսումը շարունակում են հեռավար եղանակով, սակայն հավատարիմ մնալով իրենց ապագա մասնագիտություններին ու իրենց կոչմանը, չէին կարող անմասն մնալ նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումներից:

Բժշկական մասնագիտությունների և բնագիտական առարկաների ամբիոնի վարիչ, դասախոս Լիաննա Գևորգյանը և վերոնշյալ մասնագիտությունների ուսանողները նախաձեռնել են հեռավար միջոցառում: Ուսանողները ստորև ներկայացված տեսանյութում ներկայացնում են նոր կորոնավիրուսային հիվանդության վիճակագրությունը, փոխանցման եղանակները, ախտանշանները, պաշտպանվելու ձևերը, մաքրության և անձնական հիգիենայի հետ կապված խորհուրդներ են տալիս և հորդորում՝ մնալ տանը, որպեսզի բոլորս առողջ լինենք և իրենք էլ կարողանան ուսանել ու կյանքեր փրկել:
 

ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (27.04.2020)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 1057 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Հանրակրթական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցը Գորիսի պետական քոլեջում
Հանրակրթական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցը Գորիսի պետական քոլեջում

Գորիսի պետական քոլեջի առաջին քայլերը  ինստիտուցիոնալ հավատարմագրման ճանապարհին
Գորիսի պետական քոլեջի առաջին քայլերը ինստիտուցիոնալ հավատարմագրման ճանապարհին

Համագործակցության պայմանագիր Գորիսի պետական քոլեջի եւ Եվրասիա միջազգային համալսարանի միջեւ
Համագործակցության պայմանագիր Գորիսի պետական քոլեջի եւ Եվրասիա միջազգային համալսարանի միջեւ

2019-2020 ուստարվա ամփոփման ժամկետները Գորիսի պետական քոլեջում
2019-2020 ուստարվա ամփոփման ժամկետները Գորիսի պետական քոլեջում

Գորիսի պետական քոլեջում տեղի ունեցավ 2017-2018 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը
Գորիսի պետական քոլեջում տեղի ունեցավ 2017-2018 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը

Գորիսի անտառատնտեսության կողմից կազմակերպվեց ծառատունկ, որին ակտիվ մասնակցություն ունեցան  ԳՊՔ-ի դասախոսները և ուսանողները
Գորիսի անտառատնտեսության կողմից կազմակերպվեց ծառատունկ, որին ակտիվ մասնակցություն ունեցան ԳՊՔ-ի դասախոսները և ուսանողները