02.10.2022թ., Կիրակի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Գորիսի պետական քոլեջում՝ Ամանորին եւ Սուրբ Ծննդին ընդառաջ

Դեկտեմբերի 24-ին Գորիսի պետական քոլեջում տոնական տրամադրություն էր: Ուշագրավ եւ աչքահաճո իրարանցումը հերթական անգամ արժեւորում էր Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնի կարեւորությունը, նաեւ այդ տոներին բնորոշ մարդկային հույզերն ու երազանքները: 

Ցերեկույթը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ ի խոնարհումն Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակների  հիշատակին:

Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը, ով իր բարեմաղթանքներում, մասնավորապես, կարեւորեց Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության  անվտանգությունն ու բարգավաճումը, ինչպես եւ Շուշիի ու Հադրութի ազատագրումը: Այնուհետեւ ելույթ ունեցավ ուսումնական հարցերով փոխտնօրեն Դավիթ Ջուլհակյանը:

Տոնական միջոցառումը ընթանում էր գրական-գեղարվեստական, երաժշտական ելույթների կատարումներով՝ ուսանողների ակտիվ մասնակցությամբ:

Ամփոփվեցին «Լավագույն ուսանող» եւ «Լավագույն ուսանողուհի» անվանակարգերով  մրցանակաբաշխություն արդյունքները:

«Լավագույն ուսանող» անվանակարգին արժանացավ Գեղանկարչություն եւ քանդակագործություն կուրսի ուսանող Արամե Պետրոսյանը:

«Լավագույն ուսանողուհի» անվանակարգին արժանացավ Հաշվողական տեխնիկայի եւ ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահվում բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Շողիկ Հայրապետյանը:

Տոնական միջոցառման կազմակերպմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար պատվոգրի արժանացավ նաեւ Հաշվողական տեխնիկայի եւ ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահվում բաժնի 2-րդ  կուրսի ուսանող Արման Բակունցը:

Միջոցառումը կարեւորվեց եւս մեկ իրողությամբ: Տնօրեն Կարեն Լազարյանը դրամական պարգեւներ հանձնեց քոլեջի 23 ուսանողի, որոնց թվում էին՝ Արցախից տեղահանվածները, բարձր առաջադիմություն ունեցողները, ինչպես եւ սոցիալապես անապահով ուսանողները: 

Միջոցառման ամբողջ ընթացքում քանիցս հնչեցին շնորհավորանքի եւ բարեմաղթանքի խոսքեր.  բոլորի երազանքը, կարծեք, նույն էր՝ արժանապատիվ խաղաղություն եւ անվտանգություն մեր երկրին ու հայոց Արցախին, քանզի առանց այդ ամենի  անիրական կլինի երազել որակյալ կրթության մասին, ինչը եղել եւ մնում է մոտ հարյուրամյա Գորիսի պետական քոլեջի առաքելությունը:

ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (25.12.2021)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 242 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Քոլեջի ավարտական քննությունների և պետական ամփոփիչ ատեստավորման ժամանակացույցը, հարցաշարերը
Քոլեջի ավարտական քննությունների և պետական ամփոփիչ ատեստավորման ժամանակացույցը, հարցաշարերը

Նոյեմբերի 17-ը Ուսանողության միջազգային օրն է
Նոյեմբերի 17-ը Ուսանողության միջազգային օրն է

Գորիսի պետական քոլեջի աշխատակիցների հանդիպումը  ուսանողական խորհրդի  անդամների հետ
Գորիսի պետական քոլեջի աշխատակիցների հանդիպումը ուսանողական խորհրդի անդամների հետ

Գորիսի պետական քոլեջի «Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողները պատրաստեցին «Չամիչով փլավ» ուտեստը
Գորիսի պետական քոլեջի «Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողները պատրաստեցին «Չամիչով փլավ» ուտեստը

Գորիսի պետական քոլեջի մասնակցությունը «Հետախույզ»-ի օրվա նվիրված միջոցառմանը
Գորիսի պետական քոլեջի մասնակցությունը «Հետախույզ»-ի օրվա նվիրված միջոցառմանը

Գորիսի պետական քոլեջի զարգացումն ապահովող մի քանի խնդիրների մասին
Գորիսի պետական քոլեջի զարգացումն ապահովող մի քանի խնդիրների մասին