02.10.2022թ., Կիրակի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

20-րդ դարի երկրորդ կեսի հայ արձակի նահապետը

1915 թվականի դեկտեմբերի 3-ին ծնվեց մեր երկրամասի նորագույն շրջանի անվանի գրողներից մեկը՝ Սերո Խանզադյանը: Իր ստեղծագործություններով նա զգալի ավանդ է ունեցել հայ արձակի մեջ, ինչպես Համո Սահյանն է ասում Սերո Խանզադյանը 20-րդ դարի երկրորդ կեսի «արձակի օրինական նահապետն է»:

Սերո Խանզադյանը, միաժամանակ, առանձնանում էր անվեհեր քաղաքացու եւ համարձակ արվեստագետի կերպարով: Այսօր Գորիսի պետական քոլեջի դասախոսական անձնակազմը եւ ուսանողները օրը սկսեցին խանզադյանական ոգով:

Քոլեջի տարեգրության սրահում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ, որտեղ եւս մեկ անգամ վերհիշվեց մեծ գրողի անմահ անունը, արժեւորվեց եւ գնահատվեց նրա գեղարվեստական ժառանգությունը: Առանձնակի ոգեւորությամբ նշվեց, որ Սերո Խանզադյանը եղել է Գորիսի պետական քոլեջի (նախկինում՝ Գորիսի մանկավարժական տեխնիկում) սան:

ԳՊՔ-ի ուսանողներն այցելեցին նաեւ Սերո Խանզադյանի տուն-թանգարան: Հարյուր վեց տարի անց վերստին համոզվում ենք, որ Խանզադյանի հայտնությունը հայոց հոգեւոր-մշակութային անդաստանում նշանակից երեւույթ էր:

ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: Օվսաննա_Մաշուրյան (13.01.2022)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 139 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Ավարտվեց Գորիսի պետական քոլեջի «Համակարգիչների շահագործում» մասնագիտության պրակտիկան
Ավարտվեց Գորիսի պետական քոլեջի «Համակարգիչների շահագործում» մասնագիտության պրակտիկան

Կարեն Լազարյան. «Եթե ես ու իմ նմանները չգնանք ճակատ, ապա ուրիշ ովքե՞ր պիտի գնան»
Կարեն Լազարյան. «Եթե ես ու իմ նմանները չգնանք ճակատ, ապա ուրիշ ովքե՞ր պիտի գնան»

Գորիսի պետական քոլեջի նորաստեղծ ուսումնամեթոդական խորհուրդը երկրորդ նիստն է գումարել
Գորիսի պետական քոլեջի նորաստեղծ ուսումնամեթոդական խորհուրդը երկրորդ նիստն է գումարել

Կարեն Լազարյանը՝ Գորիս համայնքի ավագանու անդամի թեկնածու: Խոսք Գորիս համայնքի ընտրողներին
Կարեն Լազարյանը՝ Գորիս համայնքի ավագանու անդամի թեկնածու: Խոսք Գորիս համայնքի ընտրողներին

Գորիսի պետական քոլեջում տեղի ունեցավ  դասընթաց «Մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգ» ծրագրի վերաբերյալ
Գորիսի պետական քոլեջում տեղի ունեցավ դասընթաց «Մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգ» ծրագրի վերաբերյալ

Առկա եղանակով գործնական պարապմունքների իրականացման և առարկաների, մոդուլների ամփոփման ժամանակացույցերը
Առկա եղանակով գործնական պարապմունքների իրականացման և առարկաների, մոդուլների ամփոփման ժամանակացույցերը